|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 11-րդ նիստում քննարկվել են միության տրանսպորտային քաղաքականության իրականացմանն ուղղված հարցեր։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել 2027-2029 թվականների համար տրանսպորտային քաղաքականության իրականացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստման ընթացքին։
Քննարկվել են նաև միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի վերահսկման համաձայնեցված մեխանիզմի, միության արտաքին սահմանին տրանսպորտային վերահսկողության տեղեկատվական ապահովման, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումներում էլեկտրոնային՝ e-CMR բեռնագրերի կիրառման փորձնական ծրագրի իրականացման ընթացքը։
Նիստի մասնակիցները հավանություն են տվել «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների խնդրահարույց հատվածների ցանկին։
Որոշում է ընդունվել նաև համակարգված աշխատանքներ իրականացնել ավիացիոն պատահարների վերաբերյալ միասնական ինտեգրված տեղեկատվական բազայի ստեղծման ուղղությամբ՝ թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի համար՝ հաշվի առնելով Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) գործունեությունը։