կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-12 19:48
Աշխարհ

Քննարկվել են միասնական պաշտպանական տարածք ստեղծելու հարցը

Քննարկվել են միասնական պաշտպանական տարածք ստեղծելու հարցը

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների արեւմտյան սահմանների պաշտպանության հարցը։

Անդրադարձել են նաեւ ռազմատեխնիկական համագործակցությանը։ Նախագահ Լուկաշենկոն մասնավորապես ասել է, որ հատկապես քննարկվել է միասնական պաշտպանական տարածք ստեղծելու հարցը, որը էլ ավելի բարձր մակարդակով կապահովի երկու երկրների անվտանգությունը։ Պուտինը նաեւ մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։