|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ:
«Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներին թույլ կտան առանց սահմանափակումների ցեմենտի փոխադարձ մատակարարումներ իրականացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նշվում է,. որ Միության անդամ երկրները ցեմենտի խոշոր արտադրողներ ու օգտագործողներ են: Օրինակ, Ղազախստանից փոխադարձ առևտրի ծավալում ցեմենտի արտահանումը կազմել է 32 միլիոն դոլար, Բելառուսում՝ 57.1 միլիոն դոլար, իսկ ՌԴ-ում 153.1 դոլար:
Անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար խորհրդակցության արդյունքները կանդրադառնան ԵՏՀ խորհրդի հերթական նիստում, որը կկայանա մայիսի 28-ին, Նուր-Սուլթան քաղաքում: