Եվրասիական տնտեսական միությունում ոչ մի անհրաժեշտություն չկա միասնական արժույթի անցնել, այսպես է կարծում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տատյանա Վալովայան:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք անշուշտ պետք է ուսումնասիրենք եվրոպական փորձը, հաշվի առնելով նրա սխալները և գիտակցել, թե մեր միությունները ինչով են միմյանցից տարբերվում: Մենք այժմ ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում միասնական արժույթի անցնելու մեջ: դա մեզ բացարձակ ոչ մի տնտեսական առավելություն չի բերի»,-ասել է Վալովայան:Նրա խոսքով` պետք է ակտիվացնել ԵՏՄ անդամ երկրների միջև արժութային, ֆինանսական և մակրոտնտեսական ոլորտներում փոխգործակցությունը: Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս գործակցության մեջ առավելապես կիրառվում է ազգային արժույթը, սակայն Կիրգիզիայի ու Հայաստանի հետ կապված դեռևս կիրառվում է դոլարը: