|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի Դաշնությունում՝ «Չեբարկուլսկի» զորավարժարանում, ՀԱՊԿ հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2026» հատուկ զորավարժության շրջանակում հետախուզական խմբերը սկսել են նշանակված տարածքներում գործնական գործողությունների իրականացումը։
«Որոնում-2026» հատուկ զորավարժության թեման սահմանամերձ զինված հակամարտության տեղայնացման ընթացքում հետախուզական մարմինների ուժերով և միջոցներով հետախուզության կազմակերպումն ու իրականացումն է։
Զորավարժության հիմնական նպատակն է ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի կիրառման շահերից ելնելով տարբեր տեսակի հետախուզության իրականացումը, ինչպես նաև հետախուզական ստորաբաժանումների կառավարման մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։
Նախապես տեղակայված հետախուզական ստորաբաժանումներն իրականացնում են պայմանական հակառակորդի հայտնաբերում։ Հայտնաբերված օբյեկտներին կրակային հարվածներ հասցնելու ընթացքում խմբերն օգտագործում են հետախուզական և հարվածային FPV անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ուղղորդում են հրետանու և ավիացիայի կրակը՝ հայտնաբերված օբյեկտները ոչնչացնելու համար։
Միաժամանակ հետախուզության կառավարման մարմինները հավաքագրում, վերլուծում և ընդհանրացնում են ստացված տեղեկությունները և դրանք փոխանցում ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի հրամանատարությանը՝ հնարավորություն տալով կիրառել «հայտնաբերել՝ խոցել» սկզբունքը։
Զորավարժության ընթացքում առաջադրանքները պլանավորելիս և դրանց կատարման եղանակներն ընտրելիս հետախույզները հաշվի են առնում ժամանակակից զինված հակամարտությունների ընթացքում ռազմական գործողությունների փորձը։