|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Արցախից օկուպացված Շուշի քաղաքում Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի անցկացման մասին. հայտնում է Isna-ն։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանը և Ադրբեջանը փորձում են հաղթահարել այն թյուրըմբռնումները, որոնք երբեմն տեղի են ունենում լրատվամիջոցներում», - ասել է ԱԳՆ խոսնակը։
Նա նշել է, որ Իրանն իր բոլոր դիտարկումները փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և արտաքին գործերի նախարարության միջոցով։
«Մենք եղբայրական ու խաղաղ մոտեցմամբ փորձում ենք ուղղել մեր ցանկացած հարեւանի սխալը։ Եթե մեր երկրի հետախուզությունն ունի կոնկրետ տեղեկատվություն, ապա այդ հարցը պետք է մշակվի ավանդական խողովակներով։ Այդ տեսակետը փոխանցվել է Ադրբեջանի իշխանություններին»,- ընդգծել է Խաթիբզադեն։
Հիշեցնենք, որ Իրանում Շուշիում «ադրբեջանցիների համագումարի» անցկացումը համարվել է սադրանք, քանզի դրան էին մասնակցում նաև Իրանում գործող անջատողականններ: