|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Այս առնչությամբ հաղորդագրությունում նշված է. «Բժշկական խմբերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք հեռավոր գյուղերում և մարզերում օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը: Տեղի բնակիչները բժիշկներին են դիմում՝ հիմնականում կապված տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ, ինչպես նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար»։

Նշվում է՝ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, ինչպես նաև համաճարակաբաններ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներն Իլ -76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Խաբարովսկի օդանավակայանից տեղափոխվել էին Երևան, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։
