|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։
ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, մասնակցել է վարժարանի սաների Վերջին զանգի ավարտական արարողությանը, շնորհավորել է շրջանավարտներին և ծնողներին։
Պաշտպանության նախարարի աշխատանքային այցն ավարտվել է Արմավիրի ուսումնական բրիգադում, որտեղ ծանոթացել է իրականացվող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքին և առաջիկա ուսումնական ծրագրերին: