|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մի քանի ժամ առաջ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցը: Այս մասին գրում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Ստորև տեղադրել ենք այդ հատվածի թարգմանությունը ամբողջությամբ․
«ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծեց, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստեց է տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար։
• Այս զարգացումները նշանակալի փոփոխություն են ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության մեջ։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերականգնեց վերահսկողությունը իր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչության վերահսկողության ներքո։
• Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, ըստ երևույթին, պատրաստակամ են եղել պահպանելու Խաղաղության գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումները կտրուկ նվազել են և այժմ գրեթե բացակայում են։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերի ընթացքում փոխադարձեց այդ քայլը։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը Հայաստան է մատակարարել բենզին և թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումներ։
• Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքն երաշխավորված չէ»։