|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության ծրագիրը հագեցած է նաև մշակութային միջոցառումներով պատմամշակութային վայրեր այցելություններով:
Հոկտեմբերի 2-ին զորավարժության մասնակից ազգային ստորաբաժանումների անձնակազմը եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում: ՀԱՊԿ անդամ-երկրները ներկայացնող խաղաղապահներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում զորավարժության մասնակիցները ծանոթացել են ներկայացված նյութերին ու ցուցանմուշներին:
Զորավարժություննների պաշտոնական մեկնարկի առաջին օրվանից «Բաղրամյան» զորավարժարանի վրանային ավանում անցկացվում են նաև սպորտային և մշակութային միջոցառումներ: Գործնական պարապմունքների խաղաղապահների բազմազգ զորախումբը հավաքվում է խարույկի շուրջ: Ամեն երեկո նվիրված է զորավարժության մասնակից ՀԱՊԿ անդամ պետության օրվան: Հայրենասիրական և ազգային երգերի կատարմամբ հանդես է գալիս ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը, մասնակից պետությունների զինծառայողները: