|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության մասին
«ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները միայն ափսոսանք են առաջացնում։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ այս ուսումնական ծրագրերի իրականացումը Հայաստանում դառնում է համակարգային. դրանք տեղի են ունենում ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։
Այսինքն՝ հայ զինվորականները կպատրաստվեն Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Մի ժամանակ նման բան անհավանական էր, բայց հիմա դա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայում։ Արևմուտքը ընկալում է այս ազդանշանները, եզրակացություններ է անում և սկսում է Երևանին տանել դեպի Ռուսաստանի հետ առճակատում»,-նշել է Զախարովան։