կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 17:27
Հասարակություն

Թուրքիայի ՍԴ-ն խոսքի իրավունքի խախտում է համարել Ջեմալ փաշայի թոռան գրքերի արգելումը

Թուրքիայի ՍԴ-ն խոսքի իրավունքի խախտում է համարել Ջեմալ փաշայի թոռան գրքերի արգելումը

ուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ)  քննել է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի գրքերի բռնագրավման վերաբերյալ կայացված վճիռը:

Այդ մասին հայտնում է www.akunq.net – ը՝ հիմնվելով «Ինդիփենդենտ»-ի թուրքերեն ծառայության հաղորդած լուրի վրա։

Ըստ աղբյուրի՝ Սահմանադրական դատարանը վճռել է, որ նշված միջամտությունները խախտում են արտահայտվելու և մամուլի ազատությունը։

ՍԴ-ն արձանագրել է, որ հայցվորին պատկանած որոշ աշխատությունների բռնագրավումից զատ, արգելվել է նաև հրատարակությունների տպագրությունը, տարածումը, վաճառքն ու բազմացումը:

Դատարանը վճռել է, որ այդ միջամտությունները չեն համապատասխանում Սահմանադրության 13-րդ հոդվածին:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության մասին մի շարք հոդվածների և գրքի հեղինակ է։