|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրք հայտնի լրագրող, Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալի նկատմամբ «Դիկտատ. դիկտատոր» վերնագրի համար «նախագահին վիրավորելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Ջեմալը 2018 թ. հուլիսի 9-ին T24.com.tr կայքում քննադատել էր Էրդողանին՝ երկրում ավտորիտար կարգեր հաստատելու համար (2018 թ. հունիսի 24-ին երկրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, որից հետո Թուրքիան դարձավ նախագահական հանրապետություն՝ էլ ավելի մեծացնելով Էրդողանի իշխանությունը). «Այս նոր քաղաքական կարգը հետևանք է ընտրությունների: Բայց անունը ժողովրդավարություն չէ: Լավ, իսկ ի՞նչ է. Բռնապետություն, դեսպոտիզմ, անձնիշխանություն, ֆաշիզմ, հայր-նախագահություն, միանձնյա իշխանություն, նոր փադիշահություն»: Ձեր ուզած անունը դրեք: Ես ասում եմ՝ դիկտատ, դիկտատոր». – նշված էր հոդվածում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Էրդողանի անձը վիրավորելու կամ նույնիսկ քննադատելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում: