|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը գրել է.
«Կեղծ, շինծու մեղադրանքներով 2 ամիս ժամկետով կալանավորվեց ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ruslan Barseghyan-ը։
Ակնհայտ է, որ սա մեր երկրում տիրող քրեաքաղաքական տեռորի հերթական դրսևորումներից է, և բնականաբար, դրանք բաժին են հասնում ազգային դիմագիծ և սկզբունքներ ունեցող մարդկանց։
Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել։
Իմաստ չեմ տեսնում որևէ դաշնակցականի՝ բանտում կամ մարտի դաշտում ուժեղ և պինդ մնալու հորդորներ անել, որովհետև դա մեր ընկերների էությունն ու տեսակն է։
Ուղղակի պետք է հիշել, որ այս ամենը մի օր անցնելու է, և ոչինչ չի՛ մոռացվելու…»։