|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, անդրադառնալով այն հարցին, որ Սահմանադրական դատարանն այսօր ժամանակավորապես կասեցրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքի կիրառումը, Facebook-ի իր էջում հերթական գրառումն է արել.
«Քիչ առաջ մամուլից իմացա, ՍԴ կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։ Մասնավորապես կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։ 2012թ. սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ, իմ համոզմամբ, այդ անհեթեթ բարեփոխման դեմ։ Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգնմավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։ Չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել»: