կարևոր
793 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-13 12:19
Քաղաքական

Իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ․ պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա․ Գերասիմ Վարդանյան

Իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ․ պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա․ Գերասիմ Վարդանյան

Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա: Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ, 5 ամիս ապօրինի կալանքի մեջ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեցի: Սա մեր պետականությանը սպառնացող վտանգի փուլում ժողովրդական ընդվզմանը զուգահեռ իմ մասնակցությունը բանտով կանգնեցնելու հերթական գործողությունն էր:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են իմ և ընտանիքիս կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ շահերը պաշտպանող և միևնույն ժամանակ արդեն իմ և մեր բոլորի պայքարի ընկերներ Sergey Harutyunyan-ին, Sose Armenovna-ին: Շնորհակալություն եմ հայտնում իմ դաշնակցական ընկերներին:

Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»:

Հիշեցնենք՝ երեկ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանք խափանման միջոցը փոխելու համար 2 միլիոն դրամի չափ գրավին ավելացնելով ևս 3 միլիոն դրամ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 15-ին։