Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ նաև քաղաքական իմաստով. այս մասին «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Նա նշեց, որ 1991-ից հետո Հայաստանում առաջին անգամ քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու և իշխանություն, և ընդդիմություն, իրացնելու իրենց ընտրական իրավունքը, որից կախված է երկրի ճակատագիրը: «Տարիներ ի վեր Հայատանի ճակատագրի վրա քաղաքացու քվեն ազդությոն չի ունեցել: Ընտրությունները Հայաստանում վեր են ածվել իմիտացիայի: Ո՞ւմ համար է գաղտնի, որ ընտրություններից հետո գրեթե միշտ հայտնվել են գրպանային ընդդիմություններ, որոնք պարզապես ապահովել են այս կամ այն ընտանիքի բարեկեցությունը»,- ասցա նա:
Նրա խոսքով` եղել են քաղաքական ուժեր, որոնք մեկ խնդիր են լուծել` փայ մտնել իշխանական բաժնի մեջ: «Ես այս համակարգը չէի անվանի հանրապետական համակարգ, դա եղել է մի քանի մարդու համակարգ, որտեղ մի քանի ընտանիքներ մի քանի քաղաքական ուժերին` շիրմա դարձրած, հնարավորին ճշգրիտ իրացրել են իրենց նեղանձնական շահերը»,- ասաց նա:
Նա նշեց, որ անընդհատ խոսվում է, թե որը կլինի երկրորդ, երրորդ ուժը: «Ես կեսկատակ, կեսլուրջ ասում եմ` թող արագ-արագ ասեն, որ չմոռանան: Թեպետ մենք այսօրվա իշխանության աջակիցն ենք եղել ի սկզբանե, բայց հիմա հավակնում ենք լինեն գլխավոր ընդդիմախոսը, որովհետև գտնում ենք, որ փոփոխությունները պետք է լինեն անշրջելի, բայց համակարգային: Մենք լինելու ենք արևմտյան արժեհամակարգի վրա խարխսված այն գաղափարական և այն բովանդակային ընդդիմությունը, որը ներկայացնելու է այնպիսի թիմ, որն ունակ է լինելու լուծելու ցանկացած խնդիր: ՀՀ համար այլևս հետադարձ չի լինելու: Հայաստանը կարևորագույն երկիրն է լինելու տարածաշրջանում»,- շեշտեց նա:
Հարցին` ո՞ւմ նակտի ունի գրպանային ընդդիմություն ասելով, Քոքոբելյանն արձագանքեց. «Այն բոլոր քաղաքական ուժերին, որ ամբողջ Հայաստանի պատմության ընթացքում ընտրություններից առաջ մեկ այլ բան ասել են պառլամետ հայտնվելու համար և հետո արել են մեկ այլ բան: Դրսևորել են իրենց այնպես, ինչպես ցանկացել է ՀՀԿ-ն»:
Անդրադառնալով այն հարցին` արդյոք Արամ Սարգսյանին և նրա «Հանրապետություն» կուսակցությանը վերբերո՞ւմ է ՀՀԿ-ի կողմից արված հայտարարությունը, թե կլինեն գրպանային ընդդիմություն, նա ասաց. «ՀՀԿ-ի կողմից չեմ լսել որևիցե մեղադրանք Արամ Սարգսյանի և նրա կուսակցության նկատմամբ, որ գրպանային են: Որոշ ուժերի մասին լսել եմ, երբեմն համաձայն եմ, որովհետև ՀՀԿ-ն հո գիտի, թե ով է իրենց գրպանում եղել: ՀՀԿ-ն հիմա հստակ կրիտիկական վիճակում է գտնվում և հնարավոր է հստակ ասեն, թե ում նկատի ունեն»,- ասաց նա և հավելեց. «Եթե Հայաստանում կգտնվի մեկ մարդ, որ Արամ Սարգսյանին կմեղադրի ոչ սկզբունքայնության մեջ, առնվազն ինքը բամբասանքով կզբաղվի»: