կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 14:14
Հասարակություն

Դժվար է պատկերացնել, որ մեր օրերում էլ շարունակվում են ոճրագործությունները. Վիգեն Սարգսյան

   Դժվար է պատկերացնել, որ մեր օրերում էլ շարունակվում են ոճրագործությունները.  Վիգեն Սարգսյան

Պատմության յուրաքանչյուր էջ ունի իր պատմությունը, մեր պատմությունը նաև պարունակում է ողբերգական էջեր։ Այսօր 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկած Aurora dialogues քննարկումների շրջանակում նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Նա ասաց նաև, որ նախորդ տարի մենք նշում էինք Ցեղասպանության 100–րդ տարելիցը և 4 սյուների վրա էր դրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր անելիքները․«Շնորհակալությունը, երախտագիտությունն այն մարդկանց հանդեպ, որոնք փրկեցին մի շարք հայերի, վերականգնումն ազգի և միջազգային պայքարը Ցեղասպանություն հանցագործության դեմ»։ «Կարևոր էր Հայաստանը որպես հարթակ դիտարկել այն բոլոր ազգերի համար, որոնք երբևէ ցեղասպանության են ենթարկվել, որպեսզի նրանք կարողանային իրենց ձայնը բարձրացնել։ Այս առումով մենք համագործակցել ենք Ցեղասպանության միջազգային ընկերակցության հետ, և մենք որոշեցինք, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ ցեղասպանությունների մասին համաժողով անցկացվի Հայաստանում»,-ասաց Սարգսյանը։ Ցեղասպանության կոնտեքստում մենք փախստականների մասին չենք մոռանում, քանի որ նրանք վկան են ցեղասպանությունների, և նրանց իրավունքներն իրականում պաշտպանված չեն։ Սարգսյանի գնահատմամբ՝ դժվար է պատկերացնել, որ այս դարում կարելի է շարունակել նման ոճրագործությունները․«Փախստականների թեման մեզ համար ցավալի թեմա է, քանի որ նրանք, որոնք Հայաստան են տեղափոխվել Սիրիայից, թոռներն են Հայոց ցեղասպանության նահատակների։ Մենք փորձում ենք աջակցել սիրիացի փախստականներին, ինչպես նաև հասկանալ՝ ինչն է սխալ արվել, որ մինչ օրս էլ շարունակվում են ցեղասպանությունները»։