Միասին կարող ենք
կարևոր
1252 դիտում, 45 րոպե առաջ - 2026-05-29 23:43
Քաղաքական

Ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է. Ռոբերտ Քոչարյան

Ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է. Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է։ Նա էլ նման քայլերով հրահրում էր պրոբլեմներ Ռուսաստանի հետ, ապա փորձում էր Արևմուտքում աջակցություն փնտրել։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Մոսկվայի հետ հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ տնտեսական, անվանելով Հայաստանի ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունք:

Նրա խոսքով՝ ոչ ոք չի ստիպել Փաշինյանին Երևան հրավիրել Զելենսկուն կամ Լիտվայի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել, որի ԱԳ նախարարը բացահայտ սպառնում է հարվածել Կալինինգրադին։

«Մի մխրճվիր խոշոր երկրների բախման մեջ, փորձի համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա, փորձելով ինչ-որ բան փնտրես կամ այստեղ, կամ այնտեղ»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։