|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թբիլիսին հետ է կանչել Կիևում իր դեսպանին այն բանից հետո, երբ վրաց նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրամանագրով նշանակվեց Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ. այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալքալիանին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի հրամանագրով Սահակաշիլու նշանակման մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան.
«Ռազմավարական գործընկերոջ կողմից պաշտոնի նշանակել մի մարդու, ով Վրաստանում դատապարտված է և հետախուզման մեջ է, հիմք է հանդիսացել դեսպանին հետ կանչելու համար՝ խորհրդատվության համար», - հայտարարել է Զալքալիանին՝ հավելելով, որ դա չի ենթադրում Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։