Միասին կարող ենք
կարևոր
712 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-12 17:17
Աշխարհ

Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել ՀՀ-ի և Ուկրաինայի միջև

Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել ՀՀ-ի և Ուկրաինայի միջև

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Երևանի քաղաքական կյանքի և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ կապված Հաղթանակի օրվա նախօրեին Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ։
Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի օրվա նախօրեին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր բոլորի համար պարզ է այն հարցը, թե ինչպե՞ս կզարգանան հարաբերությունները ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Փաշինյանի գործողություններից հետո։ Մեր երկրները կմոտենա՞ն, թե՞ ավելի կհեռվանան։ Ամենայն հավանականությամբ՝ վերջինս։ Անխուսափելիորեն առաջանում է զուգահեռ. Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց։ Արդյո՞ք սա պե՞տք է Հայաստանի սովորական քաղաքացիներին», - գրել է Վոլոդինը Max հարթակում։