Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նրանք, ովքեր դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենսդրությանը, գործում են այլ երկրների շահերից ելնելով: Այս մասին գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ցանկացած երկիր, եթե ցանկանում է դառնալ ինքնիշխան պետություն, որտեղ ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան, պարտավոր է ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին, որի էությունը ներքին գործերին արտաքին միջամտությունն արգելելն է»,– ասվում է հրապարակման մեջ։ ասում է։
Վոլոդինը «հիստերիկակա» է անվանել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման ֆոնին Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաները։
Նա ենթադրել է, որ այն, ինչ տեղի է ունենում Թբիլիսիում, կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից արդեն կան որոշումներ՝ տապալելու վրացական ներկայիս կառավարությունը, և օրենքի ընդունումը կարող է տապալել այդ ծրագրերը։
Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0: