կարևոր
11881 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 12:20
Քաղաքական

Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թթ-ի և 2018-2024 թթ-ի հայկական իշխանությունների դրության և նրանց որդեգրած քաղաքականության միջև․ Գայանե Մանուկյան

Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թթ-ի և 2018-2024 թթ-ի հայկական իշխանությունների դրության և նրանց որդեգրած քաղաքականության միջև․ Գայանե Մանուկյան

Անընդունելի է զուգահեռներ անցկացնել 1918-1920 թվականների եւ 2018-2024-ականների աշխարհաքաղաքական փոթորիկների առջեւ հայկական իշխանությունների դրության եւ, որպես հետեւանք, նրանց որդեգրած քաղաքականության միջեւ։ Նման համադրությունը միայն անարգում է Հայոց պատմության փառապանծ էջերից մեկը, երբ Սարդարապատում հաղթական դրոշն է ծածանվել, եւ գաղափարական, ազգային ուժը վերականգնվել է 600 տարվա ընդմիջումից հետո ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, իսկ հետագայում նաեւ կազմակերպել է Սփյուռքն՝ իր ազգային ինստիտուտներով․․․ Համեմատել այդ նվիրյալներին՝ Արամներին, Դրոներին, Ռուբեններին, Նիկոլ Դումաններին եւ հայ ժողովրդի այլ փառապանծ որդիներին ազգադավ խունտայի հետ՝ պարզապես մեղսագործություն է։

Նկատենք՝ մինչեւ 1920 թվականի գարուն փլուզված Ռուսական կայսրության տարածքում՝ Ռուսաստանում, ընթանում էր թեժ քաղաքացիական պատերազմ, եւ ամենեւին հստակ չէր, թե որ կողմն էր լինելու հաղթող, ուստի ՀՀ իշխանությունների համար կողմերից ոչ մեկը չէր կարող դիտարկվել որպես Ռուսաստանի կենտրոնական իշխանություն։

1818-ից մինչեւ 1920-ի սկիզբը Ռուսաստանի հարավային շրջանները վերահսկվում էին սպիտակգվարդիականների կողմից, եւ այդ տարածքով էր տեղի ունենում ամերիկյան հացահատիկի մատակարարումը հարյուր հազարավոր սովալլուկ գաղթականներով Հայաստան։

Բոլշեւիկներն իրենք իշխանության են եկել Արեւմուտքի հետ իրենց սերտ գործակալական կապերի շնորհիվ։ Բավական է նշել, որ նախահեղափոխական ժամանահակատվածում լենինյան կուսակցությունն իր համագումարները գումարում էր Լոնդոնում, իսկ բոլշեւիկյան կառավարության թիվ երկրորդ պարագլուխը՝ Տրոցկին, ԱՄՆ քաղաքացի էր։ Հետեւաբար՝ այն ժամանակվա բոլշեւիկները յուրաքանչյուր հայ ազգային գործիչի համար չէին կարող ասոցացվել ռուս ազգային եւ հայրենասեր իշխանության հետ։

Բոլշեւիկներն ի սկզբանե թշնամական դիրքորոշում որդեգրեցին ազգային ավանդական արժեքների եւ ինստիտուտների նկատմամբ, ինչպիսիք էին հայության պարագայում եկեղեցին-քրիստոնեությունը, հայ բուրժուազիան եւ վաճառականությունը, հողատեր գյուղացիությունը եւ սկզբնական շրջանում՝ նույնիսկ ընտանիքը։

1918-ին նորաթուխ հայ պետական գործիչները չունեին ամբարված պետական փորձ, որը հաջորդ 100 տարվա ընթացքում ժառանգեցին հաջորդող քաղաքական սերունդները, եւ աշխարհն այդ ժամանակահատվածում այդպիսի ցնցումային իրադարձություններ թերեւս Հռոմեական կայսրության փլուզման ժամանակ էր ապրել, հետեւաբար պատմական զուգահեռներ անցլացնելու փորձառություն էր բացակայում։

Նման համեմատությունը միայն անարգում է Հայոց պատմության փառապանծ էջը։ Դա հավասարազոր է ազգային արժեքների պղծմանը․․․ եւ որդեգրված ազգադավ քաղաքական ընթացքի եւ տրամաբանության շրջագծում է։

 

Գայանե Մանուկյան

«Երկիր»-ի նախկին խմբագիր