|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելե»-ին՝ խոսելով նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
Նա կրկնել է նախկինում արած այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները դեռ ոչ պաշտոնական են, և դրանք բանակցություններ չի կարելի համարել, նաև ասել է, որ չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի բնակիչները չեն մասնակցել ընտրություններին և իրեն նման մանդատ չեն տվել:
Լրագրողի հարցին` Հայաստանը կցանկանա՞ր, որ Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես դա արեց Աբխազիայի դեպքում, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ կարծում է` պետք չէ զուգահեռներ տանել Արցախի և Աբխազիայի միջև:
«Դրանք լիովին այլ հակամարտություններ են և տարբեր իրավիճակներ: Աբխազիայի բնակիչները ներկայումս կարող են ժամանել Թբիլիսի, առևտուր անել այնտեղ, շփվել մարդկանց հետ, և այնտեղ դա սովորական բան է: Սակայն ԼՂ հակամարտության դեպքում դա հնարավոր չէ: Ադրբեջանից արտաքսում են ազգությամբ հայերին, այդ թվում` այլ երկրների քաղաքացի»,- ասել է նա: