|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում լարվածություն թույլ չտալու անհրաժեշտության մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը չեն կարող մեզ չմտահոգել: Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի`խաղաղ ապրելու ցանկությունը և խոսքերը, իհարկե, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կանխենք այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել (Լեռնային Ղարաբաղի հարցով)»,- ասել է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: