|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին խաղաղ շքերթ չի խոստանում։
«Վաղը կախված է նրանից, թե ինչ կլսենք այսօր։ Մենք նույն կերպ կգործենք։ Երեկ մենք պատասխանեցինք Ռուսաստանի օդային հարձակումներին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարել է հրադադար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր.
«Մենք կրկին զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին քաղաքը անհապաղ լքելու անհրաժեշտության մասին»։