կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 12:26
Հասարակություն

Շուտով մենք կտեսնենք, թե ինչ ասել է վատը, և այս ժամանակներին երանի կտանք. աստղաբան

Շուտով մենք կտեսնենք, թե ինչ ասել է վատը, և այս ժամանակներին երանի կտանք. աստղաբան

Եթե գումարում ենք իրար 2016-ի թվերը, ստացվում է 9, ուստի 2016-ին 9 թվանշանն է ղեկավարելու տարին, ինչը նշանակում է, որ ամեն ինչ հասնում է իր գագաթնակետին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան Էլյա Հովհաննիսյանը:

Ըստ նրա` 2016-ը վճռական տարի է լինելու Հայաստանի համար, քանի որ հինը, տհաճը հեռանալու է, և նորի համար է ճանապարհ բացվելու:

«2016-ին երկրի վրա երկու ուժ է գործելու` տեսանելի և անտեսանելի: Տեսանելին լինելու են անկարգությունները, հեղափոխությունները, փոփոխությունները բոլոր բնագավառներում, և սա պատճառն է այն բանի, որ կապիկն ուղղակի զվարճանում է, իսկ անտեսանելին կապված է լինելու անսպասելիի հետ` ամեն ինչ կարելի է սպասել, քանի որ գործելու է «անմտորեն համարձակություն» սկզբունքը: Եթե մարդիկ իրար չօգնեն, շատ վատ բաներ են սպասվում»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանն այս տարի պետք է դառնա հոգևոր ուսուցիչ աշխարհի համար, քանի որ, ըստ նրա, անտեսանելին այդպես է պահանջում:

Մի կողմից` Հայաստանի համար 2016-ը կլինի կյանքի գնով հաջողությունների հասնելու տարի, մյուս կողմից, Հովհաննիսյանի ներկայացմամբ, նաև վտանգավոր տարի, քանի որ 2016-ից հետո Հայաստանն աստիճանաբար անկում է ապրելու: «Շատերին թվում է` հիմա վատ է վիճակը, բայց շուտով մենք կտեսնենք, թե ինչ ասել է վատը, և այս ժամանակներին երանի կտանք»,- ասաց նա: