Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022-ին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որ վերելքի ու վերածննդի տարի լինի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա է այսօրվա հիմնական ուղերձը: Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը եւ հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, պետք է քայլ առ քայլ հաղթահարենք այդ վիճակը, փորձենք լուծել բոլոր եղած խնդիրները, որոնք կան արտաքին օրակարգում:
Իմ համոզմունքը հետեւյալն է, որ մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք լուծումների գնալու համար: Մենք պետք է մեզնից հնարավորը անենք, որ հաջորդ սերունդներին եւ հաջորդ կառավարություններից ոչ թե շարունակաբար բարդացող խնդիրներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն, ամրագրված իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացման համար:
Մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ սա հեշտ չէ: Ինչքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է՝ վերցնել պատասխանատվություն եւ որոշումներ կայացնել, պետք է արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը գրեթե միշտ միայն մեզնից չի կախված:
Մենք պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականությամբ նաեւ բոլոր այն սուբյեկտներին, ումից կախված է նաեւ որոշումների կայացումը, հասունանցնեք մի այնպիսի գործընթաց, որտեղ մենք ի վերջո, կարողանանք ֆիքսել իրավիճակը, տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու մեր օրակարգը կարողանանք հասցնել լրումի: Սա բարդ գործընթաց է»,-ասաց նա: