Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Սահմանադրությունն ընդունենք, հետո կտեսնենք, թե նախագահը ինչ պիտի անի, ոնց պիտի անի»,- ասաց նա:
Ըստ ԱԺ նախագահի` արդեն մի քանի ամիս է` քաղաքական ուժերի և հասարակության քննարկման թեման սահմանադրական փոփոխությոններն են: Բնական է` քննարկումները պետք է բուռն լինեին, քանի որ թեման վերաբերում է երկրի իրավական գլխավոր փաստաթղթին:
«Ինչպես Սահմանադրությունն է ամրագրում՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի սահմանադրության փոփոխությունները ուղղված չեն ոչ մի քաղաքական ուժի կենսաապահովմանը, այլ ուղղված են քաղաքական դաշտի կենսաապահովմանը, իսկ քաղաքական դաշտում կա և\' իշխանություն, և\' ընդդիմություն»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նա անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին` նշելով, որ իրենք «ոչ» են ասում պոպուլիզմին, «ոչ» են ասում քաղաքացիական հասարակության ուժն անհիմն օգտագործողներին.
«Մենք «այո» ենք ասում քաղաքացիական ակտիվությանը, երկրի ապագայի մտահոգ գործողություններին, և եթե քաղաքական ուժը սահմանադրական փոփոխությունները պատկերացնում է թատերախաղ կամ թղթախաղ, ապա մեր ժողովուրդը բավականաչափ իմաստուն է, որ այդ քաղաքական ուժին ընտրությունների ժամանակ համապատասխան վերաբերմունքի արժանացնի»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: