|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մոսկվան հույս ունի, որ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի այցերը Ռուսաստան՝ ուկրաինական կարգավորման շրջանակում, կշարունակվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլում առայժմ չեն կարող ասել, թե երբ կկայանա ամերիկացի բանակցողների հաջորդ այցը ՌԴ։
Այդ հայտարարությունը հաջորդել է The New York Times-ի հրապարակմանը, որտեղ հաղորդվում էր Ուիթքոֆի և Քուշների՝ ռուսական ղեկավարության հետ նոր հանդիպումներ անցկացնելու մտադրությունների մասին:
Ուիթքոֆի և Քուշների վերջին շփումը Վլադիմիր Պուտինի հետ տեղի է ունեցել Կրեմլում հունվարի 22-ին։ Ռուսական կողմը հույս ունի պահպանել այդ բանակցային խողովակը: