|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կրեմլը բացասական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում ասվում է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու մտադրության մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Անխոս, նման կոչերը կարող են էականորեն ապակայունացնել Մերձավոր Արևելքում տիրող` առանց այդ էլ լարված իրավիճակ: Ցանկացած դեպքում` նման գաղափարը չի նպաստում մերձավորարևելյան կարգավորման նպատակներին ու խնդիներին, ավելի շուտ` հակառակը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ հույս ունի, որ դա որպես կոչ էլ կմնա: