|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությունից հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն ավելի էֆեկտիվ կհամագործակցեն սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է Газета.ру-ն:
Նա նշել է , որ Ռուսաստանը նպատակահարմար է համարում հրավիրել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին` մասնակցելու Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը:
«Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականությունում առաջնահերթություն է անվանել ահաբեկչության դեմ պայքարը, և ես հույս ունեմ, որ սիրիական ճգնաժամի կարգավորման, ինչպես նաև այլ խնդիրների հարցում փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քան Օբամայի վարչակազմի ժամանակ»,- ասել է Լավրովը: