ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Ռուսաստան, կարող է բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները, փոքր քայլերով հասնել գործնական մի շարք հարցերի լուծմանը, որոնք վերաբերում են թե տարածաշրջանային, թե երկկողմանի, թե միջազգային օրակարգին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Պոմպեոյի հետ բանակցություններից հետո Լավրովը ամփոփել է բանակցությունների արդյունքները մամուլի ասուլիսում: Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ կկայանա Պուտին-Պոմպեո հանդիպումը, որին ներկա կլինեն արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: