|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա մայիսի կեսերին: Այդ մասին Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Օլեգ Բուրմիստրովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մայիսի կեսերին, ինչպես բոլորս ակնկալում ենք և սպասում, կկայանա ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի` բարձրագույն մակարդակով հանդիպումը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու երկրների ղեկավարները համաձայնել էին հանդիպում անցկացնել: