|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մոսկվան հույս ունի, որ Մոլդովայում տիրող քաղաքական իրավիճակը շուտափույթ կկարգավորվի: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:
Նշվում է, որ ճգնաժամի լուծման միակ ճանապարհը բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությունն է:
Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, որը ռուսամետ է, և եվրոպամետ ACUM դաշինքը շաբաթ օրը խորհրդարանական մեծամասնություն են կազմել: Երկրի Սահմանադրական դատարանը այդ որոշումն անօրինական է համարել: Կիրակի օրը Պավել Ֆիլիպը, որին դատարանը նշանակել է երկրի ժամանակավոր ղեկավար, հրաման է ստորագրել խորհրդարանի ցրման և սեպտեմբերի 6-ին ընտրություններ անցկացնելու մասին:
Նոր կառավարությունը հայտարարել է, որ մինչ այդ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է դատավորների միջոցով ուզուրպացնել իշխանությունը: