Միասին կարող ենք
կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-15 21:14
Աշխարհ

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանից հարստացված ուրանը ընդունելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանից հարստացված ուրանը ընդունելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանից հարստացված ուրանը ընդունելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների դադարից հետո էլ համաշխարհային տնտեսության վրա բացասական ազդեցությունը շարունակվում է։

Ռուսաստանն ու Չինաստանը նախազգուշացրել էին, որ Իրանի հարցը ուժով լուծելու փորձը կունենա բացասական հետևանքներ և կվնասի համաշխարհային անվտանգությանը։ Իրանը պետք է ունենա անվերապահ իրավունք խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացման համար։ 

Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է Իրանի, Իսրայելի և Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ,«Բուշեր» ատոմակայանի շուրջ իրավիճակը հարվածներից հետո պոտենցիալ շատ վտանգավոր էր, սակայն բացասական հետևանքներ չեն գրանցվել, և Ռուսաստանը հույս ունի, որ նման հարվածներ այլևս չեն լինի։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են կապի մեջ լինել, պահպանվում են հաղորդակցության մի քանի ուղիներ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։