|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսուհետ ՀԱԿ-ը պահանջում է ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ Սերժ Սարգսյանի հրաժարական: Չնայած ՀԱԿ-ի պահանջի բուն էությունը չի փոխվել, փոխվել է ձեւակերպումը, բայց, այդուհանդերձ, իշխանությունը հրաժարվում է քննարկել հարցը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երկիր»-ի թղթակցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի համար Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը քննարկման ենթակա չէ, իշխանությունը ՀԱԿ-ի հետ չի պատրաստվում նման հարցի շուրջ բանակցել:
Երբ լրագրողները Մինասյանին հիշեցրին, որ ՀՀԿ-ն վստահեցնում էր, թե ցանկացած հարցի շուրջ է պատրաստ բանակցել, հանրապետական պատգամավորն արդարանալու ձեւ, իհարկե, գտավ: Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նա որակեց «ֆանտազիա, սեփական ցանկություններից բխող քայլ»: