Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է 60% հարստացված ուրանի պաշարները`2,4 կգ-ից մինչև 10 կգ: Այս մասին ասվում է Իրանի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եռամսյակային զեկույցում, որից հատվածներ երեքշաբթի մեջբերել են Bloomberg-ը և Reuters-ը:
ԱԷՄԳ-ը նաև հայտնել է, որ Իրանը դեռ գործակալությանը չի տրամադրել դիտարկվելիք սարքավորումների հասանելիություն: «Իրանի կողմից մոնիտորինգի սարքավորումների հասանելիության՝ գործակալության պահանջները չկատարելը լրջորեն խաթարում է գործակալության տեխնիկական հնարավորությունները»,- նշվում է զեկույցում:
ԱԷՄԳ-ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնել է իր մտահոգությունը, որ Իրանը դեռևս գործակալությանը չի տրամադրել բացատրություններ մի քանի օբյեկտներում ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ, որոնք Թեհրանի կողմից պաշտոնապես հայտարարված չեն որպես միջուկային: Գրոսին նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Իրան՝ իրավիճակը երկրի նոր ղեկավարության հետ քննարկելու:
Ապրիլից Վիեննայում անցկացվում են բանակցություններ Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև՝ նպատակ ունենալով վերականգնել իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով։