|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որն արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Այդ ամենը ուղեկցվում է առանձին քաղաքացիների նկատմամբ հստակ վայրագություններով, որի հետևանքով բերման են ենթարկում արնաշաղաղ ցուցարարների՝ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, այդ թվում՝ Վաղինակ Ղազարյանին, ում ճանաչում եմ որպես զուսպ և հավասարակշիռ մարդ։
Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը և հորդորում՝ իշխանություններին ծառայելու փոխարեն հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը և չմոռանալ առաջին հերթին հայ մարդ մնալու մասին»,-գրել է նա։