|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կառավարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս վրաններ տեղադրել Հանրապետության հրապարակում, որպեսզի գիշերեն այնտեղ։
Քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև պարերաբար բախումներ են տեղի ունենում։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել արդեն ժամեր շարունակ ակցիա իրականացնող ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանները՝ վահաններով զինված, մի քանի շարքով պատ են կազմել կառավարության շենքի մուտքի դիմաց։