կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 13:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ երիտասարդների դեմ բիրտ ուժի կիրառումը Ալիևին ու Էրդողանին դուր գալու համար էր․ Ի․ Սաղաթելյան

ՀՅԴ երիտասարդները շատ հստակ իրենց բողոքն էին արտահայտում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին ադրբեջանցի պատվիրակների մասնակցության առիթով, և Ոստիկանությունը բիրտ, կոպիտ և ապօրինի ուժ կիրառեց նրանց, այդ թվում երիտասարդ աղջիկների, անչափահաս պատանու նկատմամբ, ովքեր ստացել են վնասվածքներ, վերջում էլ նրանց դեմ հարուցել են քրեական գործ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտից երեկ երեկոյան բողոքի խաղաղ ակցիա անող երիտասարդների դեմ բռնություն կիրառելու մասին։

«Այս բիրտ ուժի կիրառումը ես պայմանավորում եմ նրանով, որ ցանկանում են դուր գալ Ալիևին ու Էրդողանին»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ շատ տրամաբանական էր ու շատ նորմալ, որ ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող հայ երիտասարդները իրենց վրդովմունքն էին արտահայտում, երբ այսօր Ադրբեջանում գերիներ ունենք, անհետ կորածներ, զոհեր, հայրենիքի կորուստ, ու այդ իրավիճակում ադրբեջանցի պատվիրակները հայտարարում են, որ Արցախի հարցը փակված է։

«Կարծում եմ մեր՝ բոլորիս, արձագանքը շատ մեղմ է եղել այս օրերին, պետք է լիներ ավելի կոշտ և ընդգրկուն»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․