|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվում էր «Գնահատման գործունեության մասին»» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասն հարցը, որը ներկայացնում էր ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի՝ նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ:
Ըստ Սուրեն Թովմասյանի՝ գործող կարգավորումներում առկա են մի շարք ձևակերպումներ, որոնք խոչընդոտում են գործընթացներին: Նախագծով սահմանվել է նաև, որ ինքնակարգավորվող կազմակերպությունները պետք է ներկայացնեն գործողությունների ծրագիր՝ տարեկան ապահովելով մոտավորապես 80 տոկոս կատարողական: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ այն դառնալու է պարտադիր պահանջ Կադաստրի կոմիտեում ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար:
Դիտարկումներ անելով ներկաայցված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ սպառնալիքի, պարտադրանքի մեթոդով հնարավոր չէ խնդիրը կարգավորել՝ մատնանշելով արդյունավետ տարբերակ։
Մանրամասն՝ տեսանյութում։