կարևոր
21292 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-04 14:07
Իրավական

Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է լրագրողի կողմից հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան․ Ալեքսանյան

Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է լրագրողի կողմից հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան․ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․

«Տիկին Աննա Վարդապետյանի մեկնաբանությամբ ստացվում է, որ եթե մինչ Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ տեղի ունեցած դեպքը նրանք նախկինում միջանձնային վեճ չեն ունեցել, ուստի Արթուր Սուքոյանի արարքը պետք է դիտարկել բացառապես լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։

Շատ թույլ մեկնաբանություն…

Նախ նշենք, որ մինջանձնային կոնֆլիկտը պարտադիր չէ, որ առկա լինի նախկինում (մինչ բուն դեպքը) այլ կարող է առաջանալ նաեւ հանկարծակի։ Բացի այդ, բռնության գործադրումը սույն հանցակազմի իմաստով հանդիսանում է հանցանքի կատարման եղանակ և որպեսզի սույն պարագայում բռնության գործադրումը դիտվի որպես հանցակազմի որակյալ հատկանիշ, այն պետք է ուղղված լինի բացառապես լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն։ Սակայն սույն պարագայում ներկայացված նյութերից ակնհայտ է, որ Արթուր Սուքոյանը մեկ անգամ հարված է հասցրել տուժող Դավիթ Լևոնյանին միայն ու միայն այն բանից հետո, երբ վերջինիս կողմից հնչեցվել է պատասխան հայհոյանքը, ինչից հետևում է, որ Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է ոչ թե տուժողի կողմից տեսանյութ տարածաելու համար, այլ վերջինիս կողմից անձնային բնույթի՝ հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան, հետևաբար նման պայմաններում Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ։

Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ»: