կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-19 17:27
Հասարակություն

Մենք փառաբանում ենք այն ուժի գործադրումը, որը արդարացում չունի. Ռուբեն Բաբայան

Մենք փառաբանում ենք այն ուժի գործադրումը, որը արդարացում չունի. Ռուբեն Բաբայան

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն իր մեղավորությունն է տեսնում նրանում, որ հասարակությունը գնալով ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում:

«Ագրեսիվությունը ուժեղացել է անգամ կենցաղային մակարդակով, մենք փառաբանում ենք այն ուժի գործադրումը, որը արդարացում չունի, վատ գիտենք պատմությունը. զենքը, բռնությունը ծնում են զենք և բռնություն: Անգամ եթե այս վիճակը հանգուցալուծվի զինյալների պահանջով, արդյոք համոզվա՞ծ ենք, որ դրական արդյունք կլինի, չէ որ դա ստեղծում է նախադեպ, նման ձևով հարցերը լուծելու համար, մինչդեռ կարմիր արյան գիծը չպետք է անցնել: Ինչո՞ւ մարդու կյանքը դադարեց դառնալ գերագույն արժեք»,- լրագրողների հետ քննարկման ժամանակ ասաց Ռուբեն Բաբայանը՝ մեջբերելով Տոլստոյի խոսքերը. «Արա այն, ինչ որ պետք է անես, և թող լինի այն, ինչ պետք է լինի»:

«Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ընդունելի չի համարում զինյալների գործելաոճը, սակայն կարող է հասկանալ, թե ինչու են նրանք այդ քայլին դիմել: Կարծում է՝ գնացել են այդ քայլին, քանի որ այլ ելք չի մնացել:

Ռուբեն Բաբայանի խոսքով ինքազոհաբերությունը հրաշալի բան է, բայց պետք չէ ուրիշին զոհաբերել: Եվ զինյալները պետք է հասկանան, որ եթե զենք են վերցնում  իրենց ձեռքը, ապա դրանից տուժելու է ամենաանմեղը: «Ես պատրաստ եմ գնալ մնալ պատանդ, կամավոր»,- հայտարարեց Ռուբեն Բաբայանը: