կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 22:18
Քաղաքական

Նիկոլը չի գիտակցում, որ քաղաքական ու քաղաքացիական բողոքի ձայնը բիրտ ուժով լռեցնելը ծնում է ոչ պակաս բիրտ հակազդեցություն. Երվանդ Վարոսյան

Նիկոլը չի գիտակցում, որ քաղաքական ու քաղաքացիական բողոքի ձայնը բիրտ ուժով լռեցնելը ծնում է ոչ պակաս բիրտ հակազդեցություն. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.

«Սրանք իրոք չեն հասկանում, որ դատական համակարգն՝ իր անկախությամբ ու օրենքով առաջնորդվելով, բոլորիս, այդ թվում Նիկոլին փրկում է քաոսից։

Նիկոլը պատմությունից ու քաղաքագիտությունից (ինչպես նաև ցանկացած գիտություններից) հեռու լինելով՝ չի էլ գիտակցում, թե սանձարձակ քաղաքական ռեպրեսիաները ինչ հետևանք կարող են ունենալ։ Չի գիտակցում, որ քաղաքական ու քաղաքացիական բողոքի ձայնը բիրտ ուժով լռեցնելը ծնում է ոչ պակաս բիրտ հակազդեցություն։ Իսկ պատերազմից խայտառակ ձևով դուրս եկած, հազարավոր կորուստներ տված, դեռ սպասվող տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական աղետի առաջ կանգնած հասարակության համար, որն ունի աշխարհի ամենաապիկար ու անբան կառավարությունը, այդ ռեպրեսիաները հղի են ընդհուպ զինված հակամարտությամբ, վրեժի ու ինքնադատաստանի դրսևորումներով…

Այնպես որ, ապիկարներ, դեռ շնորհակալ եք լինելու արժանապատվությունը պահպանող դատավորներին։

Հ.Գ. Երբեմն գիրք կարդացեք, կամ խնդրեք հասկացողները կարդան փորձեն ձեզ բացատրել»: