|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարև Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ մարդ սպանած որևէ մեկը չպետք է համաներման ենթարկվի. «Ես խոսում եմ ցմահ ազատազրկվածների մասին: Ո՞նց եք պատրերացնում՝ մարդ սպանած մարդը 3 ամիս կամ մեկ տարի նստի, հետո ազատ արձակվի: Ինձ համար այդպիսի բանաձև գոյություն չունի»:
Հարցին, թե արդյո՞Ք զինված հարձակում իրականացնողների վրա համաներման տարածումը, օրինակ՝ «Սասնա ծռերի» դեպքում վատ նախադեպ չի ստեղծում, Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը: Քանի դեռ ես Հայաստանի վարչապետ եմ բռնության գործադրմամբ որևէ փորձ քաղաքական պրոցեսների մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության, իհարկե օրինական սահմաններում»: