|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին և Բրյուսելի հակառուսական պատժամիջոցներին հետևելը ծանր հարված կհասցնի կովկասյան հանրապետության զբոսաշրջության ոլորտին և կզրկի այն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումներից։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, հաշվի առնելով Բրյուսելի ապակառուցողական պահանջները, ծանր հարված կհասցնի Վրաստանի զբոսաշրջության ոլորտին և կվտանգի Վրաստանում և Ռուսաստանում ապրող ազգականների միջև շփումը, որոնք կկորցնեն միմյանց հետ նորմալ հանդիպումներ ունենալու հնարավորությունը։
Ավելին, Վրաստանը ստիպված կլինի միանալ մեր երկրի դեմ էներգետիկ էմբարգոյին», - ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։