Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան Ջիբրալթարում ձերբակալել է իրանական նավթով նավը, զգուշացրել է Լոնդոնին անվտանգ գործողությունների հետևանքների մասին. հայտնում է РИА Новости-ն:
Ռոհանիի խոսքով` անգլիացիները ձերբակալել են նավը Իսպանիայի տարածքային ջրերում` հանդես գալով Ջիբրալթարում որպես օկուպանտ, քանի որ այն պատկանում է Իսպանիային:
«Համաշխարհային մակարդակով բոլորը պետք է ձգտեն ապահովել ծովային երթուղիների լիարժեք անվտանգությունը: Անգլիացիներին զգուշացնում եմ, որ դուք … կհասկանաք այդ գործողութունների հետևանքները»,- ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը: