Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում Դավիդ Գարեջիի վանական համալիրի պաշտպանական կոմիտեն բողոքի ակցիա է իրականացրել երկրի Արտաքին գործերի նախարարության դիմաց՝ պահանջով, որ նախարարությունը ակտիվ քայլեր ձեռնարկի վանական համալիրի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու համար. հայտնում է infoteka24.ru կայքը:
Ըստ ցուցարարների՝ վրաց հոգևորականությունն ու քաղաքացիական անձինք պետք է հնարավորություն ունենան ազատորեն մուտք գործելու Դավիդ Գարեջիի տարածք:
«Զալկալանիի նախարարությունը լռում է, պատասխան չկա: Նրանք հետ չեն կանչել Բաքվում վրաց դեսպանին, բողոքի նոտա չեն հանձնել: Մենք նախարարություն նամակ ենք ուղարկել՝ պահանջով, որ արձագանքի Ադրբեջանի կողմից Վրաստանի տարածքի բռնազավթմանը», - նշել է կոմիտեի ղեկավար Նիկոլիզ Մժավանաձեն. հայտնում է ըստ Yerkir.am-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Դավիդ Գարեջիի վանական համալիրի նկատմամբ ոտնձգություններ էր թույլ տվել անցյալ տարվա ապրիլ ամսին: Բացի Գարեջիի վանական համալիրից՝ ադրբեջանցիները նաև բռնազավթել են վրացական մի շարք այլ հողեր՝ Բաբաքյար լեռը, «Կարմիրը» կամուրջը, կառուցելով նոր հենակետեր:
Վանական համալիրը բռնազավթելուց հետո վրացի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ իրենց բողոքն են հայտնել և պարբերաբար ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն վանական համալիրի: Դրան ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարում էր, որ այդ ակցիաներում կան «հայկական հետքեր»: