|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միջոցառումները, որոնք կձեռնարկվեն Չինաստանի դեմ, եթե նա աջակցի Ռուսաստանին ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու հարցում, նշանակալից կլինեն, բայց ԱՄՆ-ը դեռ մանրամասն չի քննարկել դրանք դաշնակիցների հետ․ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Ըստ նրա` կոնկրետ միջոցառումները Սպիտակ տունը կհամակարգի գործընկերների և դաշնակիցների հետ։
Իր հերթին, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը շեշտել է, որ ԱՄՆ պատվիրակությունն արդեն զգուշացրել է Չինաստանի ներկայացուցիչներին, որ Ռուսաստանին աջակցելու հետևանքները կլինեն ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցների կողմից։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք, թե արդյո՞ք Չինաստանը կամ որևէ այլ երկիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին որևէ ձևով՝ նյութական, տնտեսական, ֆինանսական: Ցանկացած նման աջակցություն աշխարհի ցանկացած կետից մեզ համար մեծ անհանգստություն կառաջացնի։ Մենք Պեկինին հասկացրել ենք, որ անտարբեր չենք լինելու։ Մենք ոչ մի երկրի թույլ չենք տա փոխհատուցել Ռուսաստանին իր կորուստները»,- ասել է նա։
Փրայսը նաև նշել է, որ Չինաստանը հսկայական ազդեցություն ունի Ռուսաստանի վրա և պետք է օգտվի դրանից։